ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լսեք փետրվարի 17-ին Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի ճանապարհամերձ մի քանի համայնքներում «չնախատեսված» կանգառ կատարած Փաշինյանի հետ «պատահական» հանդիպած մարդկանց խմբի այս ներկայացուցչի դուրս տվածը։ Խնդրում եմ տեսանյութը դիտել, հետո նոր շարունակել կարդալ։
Դիտեցի՞ք, լսեցի՞ք։ Հիմա շարունակեմ։ Երեկ, մարտի 14-ին, Թալին-Կաթնաղբյուր ճանապարհին, սրա 15-ամյա անչափահաս որդին, հոր Opel մակնիշի ավտոմեքենայի ղեկին նստած՝ ժամը 19։40-ի սահմաններում, Թալին ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, ծառը արմատից կոտրել, բախվել մի քանի քարերի, և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Թալինի բնակիչներ, 16-ամյա Մարատ Խ-ն, 16-ամյա Յուրի Ա-ն, 16-ամյա Էդգար Գ-ն, 16-ամյա Սարգիս Ա-ն և մեքենան վարող Արթուր Հ-ն տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ, բացի վարորդից, մյուս չորս ուղևորները՝ նրա համադասարանցի Սարգիս Ա-ն, Յուրի Ա-ն, Մարատ Խ-ն և Էդգար Գ-ն դժբախտաբար մահացել են: Ահավոր ողբերգական ավտովթար...
Բա հիմա այս անչափահաս «վարորդի» հորը չասե՞ս, այ տականք, ուրիշներին վերացնելու ժեխական մոլուցքի փոխարեն՝ այդ էներգիադ օգտագործեիր որդուդ ճիշտ դաստիարակման գործում, ոչ թե ապօրինաբար մեքենան դնեիր տակը և նրան դարձնեիր հանցագործ, որի հետևանքով չորս դասընկերները չմահանային։ Ես որդուն ոչինչ չունեմ ասելու, միայն իրոք ապաքինում ու առողջություն եմ մաղթում, նա մեղավոր չէ, անչափահաս երեխա է, 15-ամյա արկածներ որոնող ու սխալ դաստիարակություն ստացող, որն իր ողբերգական հետևանքը բերեց։ Ու նա հետայսու պետք է ապրի՝ ողջ կյանքում այս ծանր բեռը կրելով ... Բա դու եքա մարդ, չգիտեի՞ր, որ անչափահասի կողմից մեքենա վարելն անօրինական է։ Ու նախկինում էլ ԱԱԾ սահմանապահական զորքերի սպա ես եղել, փոխգնդապետ։ Զինվորներիդ հետ պատկերացնում եմ, թե ոնց ես որպես հրամանատար աշխատել, եթե սեփական որդուդ հետ ճիշտ չես աշխատել ու դաստիարակել։ Ու դու այս տեսանյութում խոսում ես «հներից», ատելությամբ ստեր տարածում Դաշնակցության ու այլոց մասին։ Տո հենց հինը դու՛ ես, նախկին տարիներին, երբ ծառայում էիր՝ հենց քո տեսակից էին մարդիկ զզված։ Ու խոսում ես «հներին» վերացնելու մասին, սիրելի վարչապետիդ էլ «խելք ու խրատ ես տալիս»՝ ազգը վերջնական կործանման տանելու համար։
Չեմ չարախնդում, հակառակը՝ շատ ծանր տարա այս գույժը, ահավոր ողբերգություն է տեղի ունեցել, բայց երբ մարդը բերանն է բացում ուրիշների հասցեին՝ լավ կլինի, որ մի հատ նախապես իրեն հայելու մեջ նայի ու իր անցած ոչ լուսավոր ճանապարհը հիշի։
Խորը կսկիծով ցավակցում եմ մահացած 4 տղաների հարազատներին։ Սա բոլորիս ողբերգությունն է...»։
Այս թեմայով
Օրվա հանդիպումների անոնս
Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի նոր վախերը
Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել Թրամփի երդմնակալությանը․ «Հրապարակ»
Համընդհանուր հայտարարագրման համակարգի խոշոր «կրախը». փաշինյանական նոր պատուհաս ՀՀ քաղաքացիների գլխին․ «Փաստ»
Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան․ «Փաստ»
Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
Մանուկ Մուրադյանը՝ ՆԳՆ կրթահամալիրի պետի ժամանակավոր պաշտոնակատար
10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ»
Արշակ Կարապետյանը նոր ուժ կստեղծի Միքայել Սրբազանի և Ալբերտ Բազեյանի հետ
Բաքուն Ռուբեն Վարդանյանի գործը առանձին կքննի. երբ է հաջորդ դատական նիստը
Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի մենամարտը չեղարկվել է
Աստղագուշակ՝ հունվարի 18-ի համար
Եղանակը Հայաստանում
«Քովիդի գործով» մեղադրյալները հույսը դրել են Արսեն Թորոսյանի վրա․ «Ժողովուրդ»
Որ նախկին պաշտոնյայի անվտանգության աշխատակիցներն են ապահովում ՆԳՆ նորանշանակ նախարարի անվտանգությունը․ ինչի՞ց են վախենում. «Ժողովուրդ»
Արցախցի պատգամավորները անընդունելի են համարում ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման վերաբերյալ Փաշինյանի մտադրությունը․ «Ժողովուրդ»
Սոցապ նախարարը սխալներով հրավեր է ուղարկել, ԱԺ աշխատակազմի ղեկավարն էլ ընթացք է տվել. ոչ պրոֆեսիոնալիզմ․ «Ժողովուրդ»
609 մլրդ դրամ դեֆիցիտ, տագնապի մեջ հայտնված գործարարներ․ ԵԱՏՄ-ն ոսկոր է դարձել իշխանության համար․ «Ժողովուրդ»
Ֆիննախի հերթական «փոքր վրիպակը»՝ 100 միլիարդի չափով. ստերի շարքը շարունակվում է․ «Ժողովուրդ»
Աստղագուշակ հունվարի 17-ի համար
Եղանակը Հայաստանում
Գիտնականները հավատու՞մ են այլմոլորակայինների գոյությանը. Հետաքրքիր ուսումնասիրություն
Զախարովան ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերթական անգամ հակաադրբեջանական և հակառուսական անվանեց
Ultrahuman-ը հայտարարել է աշխարհում առաջին շքեղ խելացի մատանու ստեղծման մասին
Պուտինն ու Թրամփը կարող են զանգահարել միմյանց ցանկացած պահի․ ՌԴ նախագահի օգնական
Աշխարհի խոշորագույն գետի դելտան կարող է անհետանալ
Փեզեշքիանը հուսով է, որ Թրամփը կաջակցի խաղաղության հաստատմանը Մերձավոր Արեւելքում
Լեհաստանի մի քաղաք Իլոն Մասկին առաջարկել է գնել 13-րդ դարի իրենց ամրոցը՝ որպես եվրոպական կենտրոնակայ...
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան