Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը քիչ առաջ կրկին ուղիղ եթերում էր. «Առավոտը որ ասի՝ ուղղաթիռով թռավ, իմացանք, որ ԳՇ պետն ա թռել: Քիչ առաջ Պաշտպանության նախարարն իրա հետի մարդկանցով պտույտ էր տալիս տարածքով, մենք էլ դարպասների մոտ էինք: Նորից չմոտեցավ»,- ասաց նա: Ղուկասյանը նաև հայտնեց, որ քիչ առաջ սադրանք է իրականացվել. «Ներսից մի երկու տականք սադրանք գործադրեցին՝ հրմշտոց, խփոց, ռեշոտկեքից էն կողմ շիշ շպրտեցին ծնողների վրա»: