Ասօր՝ վաղ առավոտյան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Ավելի ուշ հուշահամալիր այցելեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Հարցին, թե ինչու վերջինը պետական այրերի հետ չի եկել, Վեհափառը հրաժարվեց պատասխանել։

«Ձեզ ասացին՝ այսօր մեկնաբանություն չկա, չե՞ք հասկանում»,- ասաց Գարեգին Բ-ին ուղեկցող հոգևորականներից մեկը։