Կառավարության նիստի ավարտին ՀՀ վարչապետն անդրադարձավ վերջին օրերին մարզեր կատարած իր այցի արդյունքներին ու արձանագրած խնդիրներին. «Խոր Վիրապը ՀՀ ամենահիշարժան, հայտնի վայրերից է. պարո՛ն նախարար, պարո՛ն մարզպետ, Խոր Վիրապի ցուցանակը մի հատ նայեք: Երաշխավորում եմ, որ առնվազն իմ տարիքին է այդ ցուցանակը... ոչ մեկի մտքով չի անցնո՞ւմ... Կամ նայում ենք մեր բնակավայրերի ճանապարհը ցույց տվող ցուցանակները, ասֆալտի ճաքերը, փոսերը, ո՞վ է զբաղվելու դրանցով»,- նշեց Փաշինյանը: