Սկսվել է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի գործով դատավարությունը։ Հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցը․
Նրանք 2-ն էլ գերեվարվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։
Նշվում է, որ Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Ֆիզուլիի շրջանից։
Ալյոշա Խոսրովյանը գերեվարվել է հոկտեմբերի 3-ին։
Նրանք մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցի գերիների խոշտանգման և այլ հանցագործություններ կատարելու մեջ»: