Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավը շարունակում է Շիրակի մարզում։ Քիչ առաջ Փաշինյանը կանգ առավ Հոռոմ գյուղում, որտեղ համակիրները կոնյակ հյուրասիրեցին նրան։

Նրանք վարչապետի պաշտոնակատարին ստիպեցին մինչև վերջ դատարկել բաժակը։ «Քարոզարշավի ժամանակ չի կարելի խմել»,- ասաց Փաշինյանը։

«Խմի՛ լրիվ, մեռնի՛մ սրտիդ»,- ասացին գյուղացիները։