Ութերորդ գումարման Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը: Օրակարգում ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցն է:

Հիշեցնենք, որ երեկ ձայների ոչ բավարար քանակի պատճառով երկու անգամ տապալվեց «Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրությունը: