Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող օրենսդրական կարգավորումը: Կառավարության նիստում վարչապետը հայտարարեց. «Հարցադրում են անում, թե ինչպե՞ս կարելի է մարդկանց համար լրացուցիչ ծախսեր սահմանել, խոսքը՝ ՊՇՌ թեստ հանձնելու մասին է: Ամենևին ծախս չի սահմանվում, որովհետև պետությունը հոգում է, որ մարդիկ անվճար ստանան պատվաստում: Քաղաքացին ինքն է ընտրում՝ ծախս անի՞, թե՞ ծախս չանի»: