Առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 38-ը՝ վնասվածքներ ստացել հրաձգությունների հետևանքով, որոնք տեղի են ունեցել ԱՄՆ-ում հանգստյան օրերին՝ Հոլոուինին նվիրված երեկույթների ժամանակ (ուրբաթ երեկոյից՝ կիրակի)։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Հրաձգության 2 դեպք է տեղի ունեցել Տեխասում, 3-ը՝ Կալիֆորնիայում, 1-ը՝ Իլինոյսում, ևս 1-ը՝ Նյու Մեքսիկոյում։

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով՝ 2020 թվականի բռնությամբ ուղեկցող հանցագործությունների թիվն աճել է 30 տոկոսով, գրանցվել է ավելի քան 21500 սպանություն։

Փորձագետները նշում են, որ դժվար է որոշել սպանությունների աճի պատճառը, սակայն կարծում են, որ պանդեմիան և զենքի տնօրինումը, հավանաբար, խաղացել են իրենց դերը։