Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գերեվարված ութ մեր հայրենակից վերադարձվել է Հայաստան: Օդանավը քիչ առաջ վայրէջք կատարեց: Քիչ հետո տղաները կանցնեն բժշկական հետազոտություն և կապ կհաստատեմ նաև ընտանիքի անդամների հետ:

Վերադարձածներից 4-ը Շիրակի մարզից են՝
Թարզյան Սարգիս
Գալոյան Գուրգեն
Կյուրեղյան Գրիգոր
Մալոյան Վաղարշակ
Բարի վերադարձ և շուտափույթ հայրենադարձում նաև մեր մյուս հայրենակիցներին:
Առանձնակի շնորհակալություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ինչպես նաեւ հայաստանյան գերատեսչություններին և միջազգային գործընկերներին այս հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու համար»: