Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Կադրերից մեկում Ռոզան գլուխը դրել է սիրելիի ուսին, իսկ մյուսում ամուսինը համբուրում է նրան։ Երգչուհին կրում է զգեստ, նրա մազերն արձակված են, արտահայտիչ շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները։ «Այսօր մենք դարձանք 4 տարեկան», - գրել է նա։ Մեկնաբանությունների հատվածում Ռոզայի երկրպագուները բազում մաղթանքներ ու դրական խոսքեր են ուղղել զույգին․ «Երջանկություն»։

Մանրամասն՝ տեսանյութում