ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 2-ին Կոնգրեսում իր ելույթի ժամանակ սխալ է թույլ տվել: Ուկրաինայի մասին իր ելույթում ամերիկացի առաջնորդը խառնել է ուկրաինացիներին ու իրանցիներին, գրում են ռուսական ԶԼՄ-ները:

«Պուտինը կարող է շրջապատել Կիեւը տանկերով, բայց նա երբեք չի ստանա իրանցիների հոգիներն ու սրտերը»,- ասել է Բայդենը:


Սա վերջերս ԱՄՆ նախագահի առաջին վրիպելը չէ. Փետրվարի սկզբին Բայդենը հայտարարեց Գերմանիայի Կիեւ «ներխուժման» մասին։ «Նախ թույլ տվեք ինձ պատասխանել առաջին հարցին. եթե ​​Գերմանիան... եթե Ռուսաստանը ներխուժի, այսինքն՝ եթե տանկերն ու զորքերը նորից հատեն Ուկրաինայի սահմանը, ապա «Հյուսիսային հոսք 2»-ն այլեւս չի լինի, մենք դրան վերջ կտանք»,- ասել էր ամերիկացի առաջնորդը: