Ուկրաինայի բնակիչները դարձել են Սպիտակ տան հանցավոր քաղաքականության պատանդները, կիրակի հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Ուկրաինայի բնակիչները, ինչպես եւ Աֆղանստանի, Եմենի ու Իրաքի բնակչությունը, դարձել են ԱՄՆ-ի դավադիր քաղաքականության զոհերը»,-հայտարարել է Իրանի նախագահը կառավարության նիստի ժամանակ:


«Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես արդեն հայտարարել է Գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, դեմ է պատերազմին, եւ որքան շուտ ավարտվի պատերազմն, այնքան լավ է բոլորի համար»,-հավելել է Ռայիսին: