Ռուսաստանի Ուլան-Ուդե քաղաքում հետաքննում են երիտասարդ աղջկա մահվան հանգամանքները: Սեպտեմբերի երկուսի վաղ առավոտյան բազմահարկ շենքի մուտքի մոտ հայտնաբերվել է տեղի 21 ամյա բնակչուհու մարմինը: Ինչպես ենթադրվում է նա վերջ է տվել իր կյանքին` իրեն ցած նետելով բարձրությունից: ՌԴ հետաքննչական կոմիտեի Բուրյաթիայի հանրապետության վարչության քննչական մարմինները սկսել են ստուգումները: Այս մասին հայտնում է վարչության մամլո ծառայությունը:
Տուժածը բնակվել է Կրասնոֆլոտյան փողոցի վրա: Նախնական տվյալներով նա ապրել է իր երեք ընկերուհու հետ յոթերորդ հարկում գտնվող բնակարանում: Սեպտեմբերի երկուսին օրվա ընթացքում աղջիկները միասին ալկոհոլ են օգտագործել: Երեկոյան նրանցից երկուսը գնացել են պարելու, իսկ տանը մնացած երկու ընկերուհին զբաղվել են իրենց գործերով:
Նրանցից մեկը շուտ է պառկել քնելու, իսկ մյուսը մինչև գիշեր նստել է համակարգչի մոտ` համացանցում: Առավոտյան նա հարժեշտի նամակ է թողել Вконтакте սոցցանցի իր էջում: Երիտասարդ աղջիկը ընկերներին հրավիրել է իր թաղմանը, ինչից հետո դուրս է եկել պատշգամբ և վայր նետվել:
Երբ տուն են վերադարձել երեկոյան զվարճանալու մեկնած ընկերուհիները սկսել են որոնել իրենց կորած ընկերուհուն: Տեսնելով նրա մարմինը փողոցի վրա պատուհանի տակ աղջիկները շտապ օգնություն են կանչել և զանգել իրավապահ մարմիններին: Տարբերակներից մեկի համաձայն երիտասարդ աղջիկը հնարավոր է իր կյանքին վերջ է տվել իր սիրելիի հետ կռվելուց և բաժանվելուց հետո: