«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն տևական ժամանակ է՝  Նոյեմբերյան-Երևան միկրոավտոբուսային երթուղու մեքենաներն առավոտյան 2 ուղերթի փոխարեն ընդամենը մեկ ուղերթ են կատարում։ Ըստ ժամանակացույցի՝ առավոտյան ժամը 8-ին և 9-ին Նոյեմբերյանից պետք է մայրաքաղաք մեկնեն միկրոավտոբուսներ, սակայն միայն մեկն է մեկնում ժամը 9-ին։ Պատճառը ուղևորների պակասն է։ Սակայն ինչո՞վ է մեղավոր այն ուղևորը, որը, առավոտյան ժամը 7-ին արթնանալով հասնում Է Նոյեմբերյանի ավտոկայարան, սակայն տեսնելով որ ժամը 8-ի ուղերթը չեղյալ Է համարվել, ստիպված սպասում Է մինչև ժամը 9-ը։ Չէ՞ որ այս ուղերթն իրականացնող «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն արտոնագիր Է ստացել առավոտյան 2 ուղերթ իրականացնելու համար, սակայն, փաստորեն, խախտում Է արտոնագրի տրամադրման պայմանները։

Իսկ ինչո՞ւ Է պակասել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի հարմարավետ միկրոավտոբուսներով մայրաքաղաք մեկնողների թիվը։ Բանն այն Է, որ Նոյեմբերյանի շրջանում գործող տաքսի ծառայությունների վարորդները Երևան տեղափոխելու համար մեկ ուղևորից վերցնում են 3 հազար դրամ։ Այդ տաքսի մեքենաներն ուղևորին վերցնում են նրանց տան շեմից և հասցնում Երևանի ցանկացած կետ։ Տաքսին ձեռնտու Է նաև այն առումով որ հնարավորություն Է տալիս համեմատաբար շատ բեռ տեղափոխել Երևան։ Նշենք, որ միկրոավտոբուսի ուղեվարձը 2000 դրամ Է, սակայն այն Երևանում շարժվում Է խիստ հստակ ուղեգծով։

Վերջերս Նոյեմբերյանի բնակիչները բողոքում են նաև Նոյեմբերյան-Վանաձոր երթուղուց։ Նախկինում Նոյեմբերյան քաղաքից առավոտյան ժամը 8-ին և 9-ին միկրոավտոբուսներ Էին մեկնում Վանաձոր։ Սակայն այժմ այդ ուղերթերը չեն կայանում։ Դրա փոխարեն Վանաձոր է մեկնում միայն մեկ միկրոավտոբուս, որը պատկանում Է Վանաձորի ավտոձեռնարկություններից մեկին։ Այս միկրոավտոբուսի վարորդը գիշերում է սահմանամերձ Ոսկեվան գյուղում և հաջորդ օրը շարժվում Վանաձոր։ Ուղևորները դժգոհում են, որ նշված ուղերթի վարորդը միայն Վանաձոր մեկնողներին Է տեղ հատկացնում և միկրոավտոբուս չի վերցնում Ալավերդի, Թումանյան կամ այլ բնակավայրեր մեկնողներին։ Նոյեմբերյանի ավտոկայարանից տեղեկացանք, որ Վանաձոր մեկնող միկրոավտոբուսներին արգելել են «գիծ դուրս գալ», քանի որ նրանք չունեին դեղին պետհամարանիշներ։

Մի խոսքով, Նոյեմբերյան-Երևան և Նոյեմբերյան-Վանաձոր ուղերթերում խառնաշփոթ Է, որը պետք Է մտահոգի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: