Սյունիքի մարզի 37 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը վստահեցնում է, որ Սուրեն Խաչատրյանի որդին իսկապես անմեղ է և նա ընդունակ չէ մարդ սպանելու: Այս մասին նա հայտնեց YerevanNews.am-ի հետ զրույցում:

-Նախկինում իմ տված հարցազրույցների ժամանակ ես զերծ էի մնում որևէ գնահատական տալ այդ երևույթի կապակցությամբ, քանի որ ես ինքս բազում հայտարարել եմ, որ մինչև իրավական գնահատական չլինի ես որևիցե գնահատական չեմ տա: Ես, բնականաբար անձնական կարծիք ունեի, բայց չէի կարող այն ժամանակ հնչեցնել, բայց ես հիմա կարող եմ ազատ ասել, քանի որ ես այն ժամանակ էլ գիտեի, որ Տիգրան Խաչատրյանն անմեղ է, որովհետև ոչ միայն տեսանյութից, այլ ընդհանրապես մտերիմ հարաբերություններ ունենալով այդ ընտանիքի հետ, ես չեմ կարծում, որ Տիգրան Խաչատրյանը կամ նրա հայրը ընդունակ են մարդ սպանելու: Դա անհնար է, նման բան չկա: Ուղղակի մարդկանց օջախի վրա գիշերային ժամի եղել է հարձակում և ինքնապաշտպանության արդյունքում էլ ցավալի կորուստ է եղել: Ինքս էլ ճանաչում էի Ավետիքին: Այդպիսի ավարտ պետք է չլիներ: Տիգրան Խաչատրյանը պաշտպանել է իր մորը: Ցանկացած հայ տղա, ում մոր նկատմամբ ագրեսիա են ցուցաբերում, այդպես կվարվեր, ես ինքս չեմ հարգի այն տղային, որ իր մորը չպաշտպանի:

-Ստացվում է, որ իզու՞ր հրաժարվեց Սուրեն Խաչատրյանն իր պաշտոնից:

-Ես չեմ կարող դա մեկնաբանել: Հանգամանքների բերումով դա ստացվեց, ընդհանրապես որպեսզի ճնշում չգործադրես նախաքննական մարմնի վրա, դու պետք է պաշտոնդ թողնես: Կարծում եմ Սուրեն Խաչատրյանն այդ քայլն արել է դրանից դրդված, որպեսզի արդարությունը վերականգնվի և արդարությունն էլ վերականգնվեց և Տիգրան Խաչատրյանն անմեղ ճանաչվեց:

 

Մանրամասները` տեսանյութում