Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին սպառնացել է Հունաստանին: Այս անգամ նա ասել է, որ թուրքական հրթիռները կարող են հասնել Աթենք, գրում է Politico-ն։ Նա նշել է, որ Թուրքիան արտադրում է սեփական բալիստիկ հրթիռները, և եթե Հունաստանը «հանգիստ չմնա» և չդադարեցնի զենք գնել արտերկրից, ապա դրանք կարող են օգտագործվել։