ԱՄՆ-Ն Հունաստանի եւ Կիպրոսի նկատմամբ իր քաղաքականությամբ խախտում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, հաղորդում է Անադոլուն։

«Հունաստանին փոխանցված զենքի զանգվածային մատակարարումները ուժերի հավասարակշռության խախտման ակնառու ցուցիչ են։ Նույնը կարելի է ասել Կիպրոսի հունական համայնքի մասին, որի նկատմամբ ԱՄՆ-ն մեկ տարով չեղարկել էր զենքի էմբարգոն»,- ասել է նա։


Չավուշօղլուն նշել է, որ Վաշինգտոնն, ի պատասխան նման քայլերի պատճառների մասին Անկարայի հարցմանը, Թուրքիային մատնանշում է «կղզու հունական համայնքի՝ փողերի լվացման կանխարգելման ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցելու քայլերը»։

«Արդյո՞ք նման համագործակցության պատասխանը պետք է լինի զենք մատակարարելու թույլտվությունը։ Ինչի՞ համար եւ ո՞ւմ դեմ։ Կիպրոսի թուրքերի դեմ»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։