Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) տեղամասերի 99,9 տոկոսի հաշվարկների արդյունքներով ստանում է 35 քաղաքների ղեկավարությունը, կառավարող կուսակցությունը՝ 24 քաղաքների, երկուշաբթի հայտնել է Բարձրագույն ընտրական հանձնաժողովի ղեկավար Ահմեթ Յեները։

Թուրքիայում կիրակի տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ, թուրք.՝ СНР) 20 տարվա ընթացքում առաջին անգամ առաջ է անցել կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից։ Ընդդիմության վերահսկողության տակ, 2019-ից Ստամբուլի, Անկարայի եւ Անթալիայի ղեկավարումից բացի, նաեւ նոր քաղաքներ են անցել, ինչպիսին են Բուրսա եւ Թեքիրդաղ արդյունաբերական կենտրոնները։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 78 տոկոս, նշել է Յեները։

«Ըստ հաշվարկների ոչ վերջնական արդյունքների՝ ԺՀԿ թեկնածուները հաղթել են 35 քաղաքներում, ԱԶԿ-ից՝ 24»,- հայտնել է Յեները լրագրողներին։

Ինչ վերաբերում է 30 մեգապոլիսներին, ապա դրանցից 14-ում քաղաքապետ են դառնում CHP ընդդիմադիրները։

Եվս 10 քաղաքներ կգլխավորեն քրդական DEM կուսակցության ներկայացուցիչները, 8-ում՝ կառավարող կուսակցության հետ դաշինքի մեջ գտնվող Ազգայնական շարժման ներկայացուցիչները։

Մունիցիպալիտետներում կառավարող կուսակցությունը մեծ մասամբ հաղթել է՝ 324-ում 878-ից, CHP-ն՝ 302-ում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ խոստովանել էր, որ կառավարող ԱԶԿ-ն չի կարողացել հասնել ցանկալի արդյունքների տեղական ընտրություններում՝ տեղերում բացթողումների պատճառով, արդյունքները կվերլուծվեն։