Հայաստանը մինչ 2015 թվականը կարող է անցնել Մաքսային միության միանալու բոլոր փուլերով, դարձել այդ ինտեգրացիոն միության լիարժեք անդամ և ակտիվ կերպով աշխատել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում: Այսպիսի միտք այսօր լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:

Հայաստանի նախագահի՝ մաքսային միության անդամագրվելու հայտարարությունը Սլեպնևը համարել է «շատ լուրջ քաղաքական քայլ» և երկրի «ռազմավարական ընտրություն»: Սլեպնևի գնահատականով «Հայաստանի լիարժեք մասնակցությունը Մաքսյաին միությունում կբերի Հայաստանի տնտեսության վերականգման, որը այսօր գտնվում է ոչ այնքան բարվոք վիճակում»:

Անդրադառնալով Մաքսային միության միանալու ժամկետների հարցին՝ նախարարը նշել է, որ «մենք պետք է ձգտենք, որ Հայաստանը լինի Եվրասիական տնտեսական միության համահիմնադիրներից մեկը: Այդ պատճառով մեկ ու մի քիչ ավել տարվա ընթացքում անհարժեշտ է կատարել Մաքսային միության միանալու ամբողջ աշխատանքը»: Միաժամանակ նա չթաքցրեց, որ Հայաստանի մոտ էլ «կլինեն մի շարք հարցեր, հնարավոր է ոչ դյուրին, կապված օրենսդրության՝ միջազգային պարտավորություններին համապատասխանեցման հետ»: