Լուսավորման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում Երևանի մետրոպոլիտենի կայարանային համալիրներում և կայարանների հարակից տարածքներում։ Այս մասին հայտնում են Երեւանի Մետրոպոլիտենից:

«Զուգահեռ ընթանում են նաև լուսավորման համակարգերի արդիականացման ծրագրեր։

Ձեզ ենք ներկայացնում մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում և հարակից տարածքներում իրականացված աշխատանքների արդյունքները»,-ասվում է հայտարարությունում։