Խորվաթիայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի օջախի խորությունը կազմել է 10 կմ: Ցնցումները գրանցվել են Ռիեկա քաղաքից 36 կմ դեպի հարավ-արեւելք եւ Ցիրկվենիցա քաղաքից 14 կմ դեպի հարավ։