Համացանցում հայտնվել է Բրիթնի Սփիրսի «Work Bitch» սինգլը: Երգը կարելի է լսել Youtube-ում երգչուհու պաշտոնական էջում:
Ավելի վաղ երգի պրեմիերան ծրագրված էր սեպտեմբերի 16-ի երեկոյան, սակայն ստիպված են եղել ավելի շուտ տեղադրել: Բանը նրանումն է, որ սեպտեմբերի 15-ին համացանցում հրապարակվել է երգը վատ որակով, ինչից հետո երգչուհու մենեջերները որոշում են ընդունել պաշտոնապես երգը տեղադրել սեպտեմբերի 15-ին: Այդ նույն օրը տեղի է ունեցել երգի պրեմիերան ռադիոեթերով:
Ավելի վաղ Բրիթնի Սփիրսը իր Instagram-ում հրապարակել էր մի քանի լուսանկարներ «Work Bitch» երգի տեսահոլովակի նկարահանումներից: Դեռևս չի հստակեցված, թե երբ է դուրս գալու տեսահոլովակը: