Գերմանական Համբուրգ քաղաքի ոստիկաններն ու հրշեջները տեղացիներին նախազգուշացրել են օդում հնարավոր տոքսինների մասին այն բանից հետո, երբ կիրակի վաղ առավոտյան բազմաթիվ պահեստարաններում հրդեհներ են բռնկվել: Այս մասին գրում է Reuters-ը: Մոտ 140 մարդ տարհանվել է, և դեռ հնարավոր չէ հստակ ասել, թե որքանով է վտանգավոր իրավիճակը, ասել է ոստիկանության խոսնակը։

Հրշեջ ծառայության ներկայացուցիչն ասել է, որ իրենք որոշ չափով նվազեցրել են սպառնալիքի մակարդակը, թեև կրակը դեռ վերջնական մարված չէ: Նրանք հորդորել են բոլոր մարդկանց փակ պահել պատուհանները: Իշխանությունները հայտնել են, որ հրդեհը սկսվել է առավոտյան ժամը 4-ի սահմաններում Ռոտենբուրգսորտում, Համբուրգի կենտրոնից ընդամենը մի քանի կիլոմետր հարավ-արևելք, և որ ծխի ամպը շարժվում է քաղաքի կենտրոնի ուղղությամբ: