«Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության ձեռնարկությամբ, նախօրեին Իսանի կայարանի մոտից, ժամը 19։30-ից մեկնարկել է ջահերով երթը դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:

Երթը Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի և արդարության հաստատման պահանջով էր կազմակերպված, որին մասնակցում էին տասնյակ մարդիկ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ամբոխը շարժվում էր հայրենասիրական երաժշտության ներքո՝ իր հետ ծածանելով ՀՀ եռագույնը, Վրաստանի դրոշն ու «Հիշում ենք և պահանջում» գրությամբ պաստառներ:


Jnews-ը գրում է, որ երթի մասնակիցները հասնել են Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ աղոթել են անմեղ զոհերի հոգիների հագստության համար: