Իր շաբաթական հրապարակային ընդհանուր խորհրդածության ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը շարունակում է առաքելական ճիգերի մասին իր ավետարանացումն ու խորհրդածում վանականների եւ միանձնուհիների աղոթքների մասին՝ որպես Եկեղեցու առաքելության «բաբախող սիրտ»։

Սրբազան Հոր ավետարանացումը նվիրված էր, մասնավորապես, միջնադարյան հայ վանական Սուրբ Գրիգոր Նարեկացուն, որը, նրա խոսքով, հանդիսանում է համընդհանուր, համընդգրկուն սիրո վառ օրինակ, որին կոչված են քրիստոնյաները:


Որպես այս կոչման եւս մեկ օրինակ Ֆրանցիսկոս պապը բերել է տասներորդ դարի հայ վանական Սուրբ Գրիգոր Նարեկացուն։

Սուրբ Գրիգորը, ըստ Պապի, իր գրեթե ողջ կյանքն անցկացրել է Նարեկ վանքում, որտեղ սովորել է տեսնել մարդկային հոգու խորքերը եւ, միաձուլելով պոեզիան ու աղոթքը, հասել է ինչպես հայ գրականության, այնպես էլ հոգեւորության բարձունքներին։

Սրբազան Հայրը նշել է, որ իրեն սրբի մեջ զարմացնում է նրա «համընդհանուր համերաշխությունը», իր կյանքը մարդկանց համար աղոթելուն նվիրելու որոշումը։

Նա մարդկության թերությունները տեսնում է առաջին հերթին ոչ թե ուրիշների մեջ, շարունակել է Հռոմի պապը, այլ իր մեջ՝ գրելով իր գլուխգործոցը՝ «Մատյան ողբերգությանը»։

Ֆրանցիսկոս պապն ընդգծել է, որ այս համընդհանուր համերաշխությունը բնորոշ է ոչ միայն Սուրբ Գրիգորին, այլեւ բոլոր վանականներին եւ միանձնուհիներին, որոնք «Հիսուսի նման իրենց վրա են վերցնում աշխարհիկ խնդիրները, դժվարությունները, հիվանդությունները, շատ ու շատ այլ բաներ»։

Այսպիսով, Հռոմի պապն ավարտել է իր ավետարանացումը՝ կոչ անելով իր ունկնդիրներին հնարավորության դեպքում այցելել վանքեր։