Երեւանի Նուբարաշենի քաղաքային աղբավայրում երեկ՝ մայիսի 18-ին, բռնկված հրդեհը դեռ չի մարել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

«Հրդեհի տարածքը տեղայնացվել է, այժմ այնտեղ աշխատանքները շարունակվում են, սակայն, թե երբ կմարի հրդեհը՝ հնարավոր չէ ասել։ Հավանաբար, պատճառը տարիների ընթացքում կուտակված գազեր են, սակայն այս պահին վերջնական գնահատական տալ հնարավոր չէ»,- ասացին վարչությունից։


Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ է բռնկվել. հրշեջները դեպքի վայրում են