«Իրավունք». թերթը գրում է. «Արդեն 5-րդ օրն է, ինչ Արցախ որեւէ հումանիտար բեռնափոխադրում չի իրականացվել: «Իրավունքի» տեղեկություններով` հումանիտար աղետը թակել է նաեւ ռուս խաղաղապահների դուռը: Նրանք եւս զրկված են սնունդից:

Իհարկե, պահուստները բավարարում են, սովի չեն մատնվել նաեւ արցախցիները, սակայն դեռ որքան կդիմակայեն, դժվար է ասել:

Ադրբեջանական կողմը մասնավորապես ռուս խաղաղապահներին առաջարկում է ինչքան ուզում են սնունդ ձեռք բերել իրենց վերահսկողության տակ գտնվող Աղդամից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում