Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հունիսի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ինչպես նշել են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունում, Պուտինը տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին։ Տոկաեւը նշել է, որ տեղի ունեցող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են։ Սահմանադրական կարգը եւ օրենքի գերակայությունը երկրում իրավակարգի պահպանման պարտադիր պայմանն են։ Դա հասարակության անվտանգության եւ հաջող զարգացման հիմքն է։ Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությունում ստեղծված իրավիճակի հարցում Ղազախստանի ցուցաբերած ըմբռնման համար։