Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախը 200 օր շրջափակման մեջ է, իսկ այս դժվարին պահին ո՞ւր են, ի՞նչ են անում «Պայքար, պայքար մինչև վերջ» պոռացած, Նիկոլ Փաշինյանի հոգևոր հայր Լևոն Տեր-Պետրոսյանը, Զորավար Անդրանիկի կարգախոսը՝ «Իմ կուսակցությունը ժողովուրդը» նախընտրական լոզունգ սարքած, աղքատ ջեբով, բիծ ունեցող կոստյումով Հայաստան եկած և այստեղ սուպերհարուստ դարձած, Աֆրիկայում առյուծներ որսացած Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանին և ՀՀ քաղաքացիությունից հրաժարված Արմեն Սարգսյանին հայ ժողովրդի ջեբը գցած, «Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ» խոսքերով ժեխի աչքում Նիկոլին հերոսացած, 25 տարում կուտակած իր մեծ փողերը հուսալի տեղ թաքցրած Սերժ Սարգսյանը, Արցախի խնդիրը շահարկած Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Սամվել Կարապետյանը և այլոք, նրանք հիմա ո՞ւր են։ Հանուն Արցախի իրենց կյանքը տված հազարավորները հավերժ ննջում են, իսկ իրենք հարստացած՝ երկրային կյանքի բարիքներն են վայելում։ Արցախցիներ, կանչեք նրանց օգնության, մի ամաչեք, նրանք պետք է ամաչեն, որ մեջտեղ կերել, հայրենիքն ուրացել են»: