ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ռասմուսենը չի բացառում, որ Ուկրաինան կարող է դաշինքի մեջ մտնել մաս առ մաս։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի մեջ մի մասով մտել է Գերմանիան 1955 թվականին։

«Իհարկե, սա բարդ բան է, և ի վերջո ամեն ինչ կախված է Ուկրաինայի որոշումից, բայց, համենայն դեպս, դա անհնար չէ»,- հայտարարել է Անդերս Ռասմուսենը։ Նա նշել է, որ Ուկրաինայի արևմտյան և կենտրոնական մասերի մուտքը ՆԱՏՕ կարող է էական ազդեցություն ունենալ Եվրոպայի բնակիչների վրա։ Պատմության մեջ արդեն նման դեպք եղել է։ Դա պատահել է Գերմանիայի Դաշնային Հանրապեության հետ 1955 թվականին, երբ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը ԽՍՀՄ-ի հսկողության տակ էր։ Ռասմուսենի խոսքը մեջբերում է գերմանական RND խմբագրական միավորումը։


Ռասմուսենն ընդգծել է, որ հիմա ՆԱՏՕ-ում աշխուժորեն քննարկվում է Ուկրաինայի անդամակցության հարցը։ Բարդությունն այն է, որ Ուկրաինան ամբողջովին ներգրավելու դեպքում դաշինքը հարկադրված կլինի հակամարության մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Ուստի առաջարկվել է սկզբում միավորել արևմտյան և կենտրոնական մասերը, որոնք հատուկ գործողության գոտում չեն։ Այսպիսով, դաշինքի հինգերորդ հոդվածը չի գործի։

Եթե հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի երկրները համաձայնվեն այս առաջարկներին, ապա Ուկրաինան կարող է դաշինքի անդամ դառնալ 2024 թվականին։ Սակայն մինչ այդ պահը որոշ պետություններ կարող են Կիևին անվտանգության երաշխիքներ տալ, նշել է Անդերս Ռասմուսենը, տեղեկացնում է URA.ru-ն։