Ամերիկացի գործարար Իլոն Մասքը հայտարարել է, որ Ուկրաինայի դիրքերն «օրեցօր թուլանում են», խաղաղության համաձայնագիրը «արժեր մեկ տարի առաջ կնքել», ինչը թույլ կտար հազարավոր կյանքեր փրկել:

«Ուկրաինան պարտվել է պատերազմում, և դա ոչինչ չի փոխի, քանի որ Կիևը բավարար ռեսուրս չունի՝ հաղթելու համար: Ուկրաինայի համար 60 միլիարդ դոլարը չի փոխի փաստերը, և Ռուսաստանը կպահպանի Ղրիմը և Արևելյան Ուկրաինայի մի մասը: Խաղաղության համաձայնագիրը պետք է կնքվեր դեռ մեկ տարի առաջ։ Հազարավոր տղաներ զոհվեցին ոչնչի համար, իսկ Ուկրաինայի դիրքերն օրեցօր թուլանում են»,- գրել է Մասքը՝ X սոցիալական ցանցում: