Արցախում այսօր՝ հուլիսի 14-ին, շարունակվում է համաժողովրդական շարժումը։ Վաղ առավոտից Ստեփանակերտի Վերածննդի մոտ հավաքված քաղաքացիները երթով հասել են Իվանյան՝ ռուսական խաղաղապահի զորակազմի նստավայր: Նրանք պատրաստվում են վրաններ տեղադրել եւ սպասել մինչեւ նրանց կընդունեն։

Նախքան սա հանրահավաքի մասնակիցները ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի մոտ էին, որտեղ ԿԽՄԿ-ից պահանջեցին Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ ամբողջ իրականությունը ներկայացնել միջազգային բոլոր կառույցներին։


Նշենք, որ շարժման մեկնարկի մասին նախօրեին հայտարարել էր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Հանրահավաքին մասնակցում էր նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Շարժման նպատակն է հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը: