Իրանի իշխանությունները կարծում են, որ Ղրիմի կամրջի վրա իրականացված ահաբեկչական հարձակումը խաթարում է միջազգային խաղաղությունն ու անվտանգութ յունը: Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Ուկրաինայում հակամարտության սրմանն ուղղված ցանկացած գործողություն մենք համարում ենք ապակառուցողական եւ խաթարող միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։ Հակամարտության սրումը անհանգստություն է առաջացնում Թեհրանում»,-Fars-ը մեջբերում է նրա խոսքը։


Քանանին նաեւ հայտարարել է, որ Իրանը մերժում է հակամարտության կողմերից մեկին «արգելված զենք» ուղարկելու մասին վերջերս կայացված որոշումը։