Կիպրոսում Ռուսաստանի դեսպանությունը շուտով կսկսի հյուպատոսական ծառայություններ մատուցել կղզու հյուսիսային հատվածում։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է դեսպանատան ներկայացուցիչը։

«Առաջիկայում մենք կսկսենք հյուպատոսական ծառայություններ մատուցել Նիկոսիա քաղաքի հյուսիսային մասում։ Աշխատանքները կիրականացվի կանոնավոր կերպով»,- ասել է նա։

Ինչպես նշել է դեսպանատան ներկայացուցիչը, խոսքը վերաբերում է ՌԴ իշխանությունների կողմից Կիպրոսի հյուսիսում բնակվող իրենց քաղաքացիների նկատմամբ պարտավորությունների կատարման մասին։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մի քանի երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան, ունեն իրենց դիվանագիտական առաքելությունները, որոնք երկար տարիներ հյուպատոսական հարցերով աշխատում են հյուսիսային Կիպրոսում։

Որոշ գնահատականներով, այժմ Կիպրոսի հյուսիսում ապրում է ավելի քան 50 հազար ռուսաստանցի։

Հիշեցնենք, որ հյուսիսային Կիպրոսը գտնվում է թուրքական օկուպացիայի տակ 1974 թվականից։