Արցախցի լրագրող Մարատ Եգանյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Իրո՞ք Ստեփանակերտում այսպիսի բան այսօր եղել է (ադրբեջանական ԶԼՄ-ներն են տեղեկացնում)։ Ասում են՝ քաղաքացին գտնվելով շատ ծանր դրության մեջ, եկել էր արայիկի հետ հանդիպելու, վերջինս չի ընդունել, ինչից հետո զայրացած քաղաքացին կրակել է նախագահական նստավայրի ուղղությամբ և հնչեցրել հայհոյանքներ»: