Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր առաջադրման դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս մասին տեղեկությունը «ՀԺ»-ի հետ զրույցում հայտնել է ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ երեկ էլ ԿԸՀ առաջադրման դիմում էին ներկայացրել «Հայաստանի եվրոպական կուսակցությունը» և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը։