Էրեբունի վարչական շրջանում ավարտական փուլում են թիվ 6 հիմնական դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«768 աշակերտ ունեցող դպրոցը դռները կբացի հոկտեմբերի 1-ին:

Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 211 մլն դրամ»,- գրել է նա և կից տեսնյութ հրապարակել։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ-ի կողմից քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը: