Երևանի ավագանու ընտրությունները մեկնարկել են։ Այսօր ընտրության կմասնակցեն նաև քաղաքապետերի թեկնածուները։ 


Տիգրան Ավինյանը քվեարկելու է 9/53 տեղամասում, ժամը՝ 13:00-ին: Տեղամասի հասցեն՝ ՀՊՄՀ-ի հենակետային վարժարան, Դեղատան 17:


Ժամը 12:00-ին ԼՀԿ քաղաքապետի թեկնածու՝ Դավիթ Խաժակյանը Պարույր Սևակ- Դրո խաչմերուկի այգուց քայլելու է ընտրական տեղամաս:

ՀԱՍԱԿ-ի քաղաքապետի թեկնածու Արման Ղուկասյանը կքվեարկի ժամը՝ 12:00-ին, Տարաս Շեվչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում:

Վիկտոր Մնացականյանը կքվեարկի 9/48 ընտրատեղամասում՝ Կենտրոն վարչական շրջան: 12.00։

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը կքվեարկի ժամը 12։00-ին՝ 9/47 ընտրատեղամասում, որը տեղակայված է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում՝ Կողբացու 36 հասցեում։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ժամը 14։00-ին կքվեարկի թիվ 9/26 ընտրատեղամասում՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցում (Կենտրոն վարչական շրջան, Ամիրյան փող., 9 շենք)։