Մոսկվան հերքում է Երևանի մեղադրանքները, թե երկկողմ գործընկերությունը և ՀԱՊԿ մեխանիզմները բավարար չէին Հայաստանի պաշտպանության համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք բացարձակապես համաձայն չենք Հայաստանի վարչապետ [Նիկոլ] Փաշինյանի այն խոսքերի հետ, որ Հայաստանի որոշումը՝ միանալ Հռոմի ստատուտին, պայմանավորված է ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական գործընկերությամբ Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիքների «անհամարժեքությամբ»:

Դա այդպես չէ: Եվ կարծում եմ, որ, ի վերջո, Հայաստանում մեծամասնությունը հասկանում է, որ ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական գործընկերության գործիքներն այս պահին բացարձակապես անփոխարինելի են»,- ասել է նա։