Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 12-ի նիստում հաստատեց 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը:

Որոշման հիմնավորմանմեջ նշվում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նախատեսում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների՝ հետագա ուսուցչական աշխատանքում ներգրավում՝ նպատակ ունենալով ապահովել ուսուցիչների մասնագիտական աշխատանքի հնարավորությունը ՀՀ դպրոցներում։

Հավաքագրվող տեղեկատվության համար կարևորվել է բնակության վայրը՝ անկախ հետագայում տեղափոխվելու հնարավորությունից՝ ուսուցչի ցանկությամբ կարգով սահմանված դեպքում երկու անգամ ընտրելու բնակավայրի որևէ հաստատություն:

Սույն ծրագրի շահառու է հանդիսանում տեղահանման արդյունքում ՀՀ-ում բնակություն հաստատած և «Հանրակրթության մասին» օրենքի պահանջներին համապատասխան անձը, ով ցանություն ունի աշխատելու Հայաստանի մարզերի բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում։

ՀՀ մարզերի բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում որևէ առարկայից ուսուցչի թափուր տեղ առաջանալու դեպքում, սահմանված կարգով ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին դիմող չլինելու կամ մրցույթը չկայանալու պարագայում, ծրագրի շահառու հանդիսացող անձիք կարող են ներգրավվել մարզերի ուսումնական հաստատություններում, որպես ուսուցիչ:

Այս սկզբունքով շահառուների պայմանագրի ժամկետ է սահմանվում պայմանագրի կնքման պահից մինչև 2-րդ ուսումնական տարվա ավարտը։ Եթե շահառուն երկու անգամ չեղարկում է ներկայացված դիմումը, նա այլևս առաջնահերթության իրավունքով չիունենում և ուսուցչական թափուր տեղի համալրման գործընթացին կարող է մասնակցել օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ընդ որում, սույն ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում տվյալ ուսուցիչը զրկվում է սույն ծրագրից կրկին օգտվելու իրավունքից։

Հարկ է նշել, որ սույն ծրագրի շրջանակներում ուսուցչին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներից տվյալ հաստատության միջոցով լրացուցիչ հատկացվում է լրավճար` մանկավարժական աշխատավարձի 30 տոկոսի չափով, իսկ Սյունիքի և Վայոց Ձորիմարզերի հաստատություններ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ ու Վարդենիս համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան ու Բերդ համայնքների հաստատություններիսույն ծրագրից օգտվող ուսուցիչներին՝ևս 50,0 հազար դրամ ֆիքսված լրավճար։

ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեից ակնկալվում է իրականացնել հատկացումներ տարեկան շուրջ 309 մլն դրամի չափով։

Ըստ կանխատեսումների, 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված թվով մոտ 1500 ուսուցիչներից մոտ 1000-ը կօգտվեն նախագծով նախատեսվող միջոցառումից։ Հաշվի առնելով այն, որ ուսուցչի թափուր տեղերի ժամերը կազմում է շաբաթական միջինը 9,35 ժամ (0,42 դրույք)՝ դրույքաչափի 30 տոկոսի չափով լրացուցիչ հատկացվող լրավճարի գումարը 1 ուսուցչի հաշվարկով տարեկան կկազմի 125,0 (ուսուցչի միջին դրույքաչափ) x 0,42 (թափուր հաստիքների միջին դրույք) x 0,3 (լրավճար 30%) x 12 (տարեկան ամիսների քանակ) = 189,0 հազ դրամ, իսկ 1000 ուսուցչի հաշվարկով՝ 189,0 մլն դրամ։

Հաշվի առնելով նաև այն, որ նախագծով նախատեսվում է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի հաստատություններ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ ու Վարդենիս համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան, Իջևան ու Բերդ համայնքների հաստատությունների սույն ծրագրից օգտվող ուսուցիչներին տրամադրել ևս հիսուն հազար դրամ ֆիքսված լրավճար, ինչը կազմում է ներկայիս թափուր տեղերի մոտ 20 տոկոսը, ըստ կանխատեսումների այդ ուսուցիչների թիվը կկազմի 200 (1000-ի 20%-ը), որի տարեկան ծախսը կկազմի մոտ 120,0 մլն դրամ։