«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Նոր Նորքի թաղապետի պաշտոնում կնշանակվի «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով հայտնի է իր աղմկոտ գրառումներով։ Նա մինչ հեղափոխությունը Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներից էր, հիմա «Հանրապետության» ցուցակի չորրորդն է։ Նրա գրառումներից մեկը Հայկ Մարությանի նախկին խոսնակ Հակոբ Կարապետյանի «խնչելու» գրառման մասին էր: «Էն մամուլի խոսնակին ասեք, որ խլինքը չի կարա խնչի»,- գրել էր Տեր-Մարգարյանը։

ՖԲ-ում հայհոյախոսության առաջամարտիկ Տեր-Մարգարյանը Ժամանակին «քլնգում» էր Փաշինյանի քննադատներին, օրինակ, Սոֆյա Հովսեփյանին էր հիշեցրել իր ստացած պարգեւավճարները։ Թաղապետի թեկնածուն 2009-ին ՀԱԿ-ից առաջադրվել էր Երեւանի ավագանու թեկնածու, իսկ 2017թ. խորհրդարանական ընտրություններին «Ելք» դաշինքի կողմից՝ ԱԺ պատգամավորի թեկնածու։

Ավելի վաղ գրել էինք, որ Մալաթիայում էլ թաղապետ կնշանակվի ԵԿՄ կենտրոնի տարածքային կառույցի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը: Մնում է Դավթաշենի հարցը․ Արամ Զավենիչը դեռեւս թեկնածու չի գտնում, իսկ Անի Խաչատրյանը, ով փոխքաղաքապետի պաշտոնի թեկնածուներից էր, կդառնա խմբակցության ղեկավար․ ՔՊ-ն դեմ է եղել նրա նշանակմանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում