ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ բողոքի ակցիայի նախաձեռնողներից մեկը՝ «Հրեական ձայն հանուն խաղաղության» (JVP) կազմակերպությունը, հայտնել է, որ ցույցերին մասնակցել է 10 հազար մարդ, հայտնում է The Hill-ը։

Նրանց վկայությամբ, ևս 500 մարդ մտել է շենք։

Ցուցարարները Կոնգրեսին կոչ են արել միջոցներ ձեռնարկել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադար հաստատելու համար և դժգոհություն են հայտնել ԱՄՆ իշխանություններից։

Որոշ ցուցարարներ ձերբակալվել են Կոնգրեսի կողմից ցույցերի անցկացման արգելքի պատճառով: Երեք մարդ կասկածվում է ոստիկանության աշխատակցի վրա հարձակվելու մեջ։