Ամբողջ արաբական աշխարհը տանուլ կտա, երե Իսրայելը չհաղթի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը Գազայի հատվածում։ Այսպիսի կարծիք է հայտնել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստում, տեղեկացրել է կառավարության մամուլի ծառայությունը։

Նա ընդգծել է, որ Գազայիհ ատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ իսրայելական զորքերի վարած գործողություններում հաղթանակի հասնելու համար «ժամանակ եւ համբերություն է պետք»։ «Ժամանակ գտնելու համար մենք պետք է քաղաքական աջակցություն ունենանք։ Ես ամենօրյա կապի մեջ եմ ԱՄՆ նախագահի հետ, մեր թիմը մշտապես շփվում է գործընկերների հետ։ Մենք բացատրում ենք, որ վարում ենք ոչ միայն մեր, այլեւ իրենց պատերազմը, որովհետեւ եթե ՀԱՄԱՍ-ը չպարտվի, կհաղթի չարիքի առանցքը, իսկ եթե հաղթի չարիքի առանցքը, ազատ աշխարհը տանուլ կտա»,- կարծում է Իսրայելի վարչապետը։

«Տանուլ կտա թե՛ արեւմտյան աշխարհը, թե՛ ամբողջ արաբական աշխարհը, առաջ կգա մեծ սպառնալիք մարդկության համար։ Սա քաղաքական ջանք է, եւ նա, ով կարող է իր ավանդն ունենալ, պետք է անի դա»,- համոզված է Նեթանյահուն։