Քաղաքակրթությունը կտևի ընդամենը մի քանի հարյուր տարի, եթե մարդկությունը «միջմոլորակային» չդառնա, ասել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում։
Նա այսպես է պատասխանել լրագրող, ապագայագետ Էդ Կրասենշտեյնի հարցին, թե երբ է գալու մարդկային քաղաքակրթության վերջը։

«Եթե մենք դառնանք միջմոլորակային, իսկ հետո միջաստղային, մեր քաղաքակրթությունը կտևի միլիոնավոր տարիներ, եթե ոչ, ապա հավանաբար ընդամենը մի քանի հարյուր տարի»,- գրել է Մասկը։

Գործարարի խոսքով՝ մարդկությանը պետք է պահպանի իր ներկայիս տեխնոլոգիական մակարդակը, մինչև Մարսը դառնա լիովին բնակելի, ինչը, նրա կարծիքով, կարող է տեղի ունենալ 20 տարվա ընթացքում։

Նախկինում Մասկը ժողովրդագրական փլուզումն անվանել էր Երկրի վրա մարդկանց սպառնացող ամենամեծ խնդիրը: