Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Իսրայելին աջակցող բոլոր երկրներն անվանել է պաղեստինցիների դեմ կատարվող հանցագործությունների մասնակից։ Այս մասին նա հայտարարել է Թեհրանում, Իրաքի վարչապետ Մուհամեդ աս-Սուդանիի հետ մամուլի ասուլիսում։

«Բոլոր նրանք, ովքեր աջակցություն են ցուցաբերում Իսրայելին, [պաղեստինցիների դեմ] հանցագործությունների մասնակից են»,- ընդգծել է Ռայիսին, որի խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։ Նա ավելացրել է, որ ԱՄՆ օգնությունը, այդ թվում սպառազինությունների մատակարարման տեսքով, թույլ է տալիս Իսրայելին ավելի համարձակ գործել։