Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների դժվարությունների մեծ մասը կա նաեւ Հայաստանում՝ տրանսպորտային բարձր ծախսեր, ինստիտուցիոնալ եւ ենթակառուցվածքային խոչընդոտներ, տրանզիտային երկրներից կախվածություն, հեռավորություն հիմնական շուկաներից եւ սահմանափակ ռեգիոնալ ինտեգրում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Քրիստինե Վայգանդը:

«Չնայած մեծ ճգնաժամեր են եղել վերջին 1-2 տարիներին, Հայաստանը ունեցել է առաջընթաց գործողությունների ազգային ծրագրին համահունչ:

ՄԱԿ-ի ընտանիքում մենք հաճախ ենք խոսում մարդասիրական զարգացման եւ խաղաղության կապի մասին: Հայաստանի վարչապետի կողմից խաղաղության խաչմերուկի ներկայացումը ցույց տվեց Հայաստանի տեսլականը, թե ինչպիսի դերակատարում է ցանկանում Հայաստանն ունենալ տարածաշրջանում՝ կոմունիկացիաների առումով, ինչը կնպաստի խաղաղությանը եւ երկարաժամկետ կյունությանը:

ՄԱԿ-ի հայաստանյան թիմն աջակցում է այդ զարգացման օրակարգին եւ մենք պատրաստ ենք օգնել ՀՀ կառավարությանը՝ բարելավելու տարածաշրջանային կոմունիկացիաները Հայաստանի եւ հարեւան ներկրների՝ Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Մասնավորապես, բարելավելու կոմունիկացիաների ոչ ֆիզիկական ենթակառուցվածքը, այդ թվում գիտելիքի, փորձի փոխանակում, ժողովուրդների միջեւ շփումների խթանում, ինչպես նաեւ ընմդհանուր նպատակների եւ ռազմավարությունների մշակում 2030-ի օրակարգի իրականացման համար»,-ասաց նա:

Քրիստինե Վայգանդի խոսքով Հայաստանի եւ ՄԱԿ-ի համագործակցության 2021-2025 թվականների ծրագրով Հայաստանում ՄԱԿ-ի թիմը մի շարք ծրագրերի է մասնակցում, որոնք աջակցում են թվային ենթակառուցվածքի զարգացմանը, ճանապարհների անվտանգությանը եւ հանրային տրանսպորտի բարելավմանը:

«Հաջորդ հարի ՀՀ կառավարության հետ կմեկնարկենք համագործակցության 2026-2030 թվականների ծրագրի մշակումը»,-ընդգծեց նա: