Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Վաշինգթոնը պետք է փոխի իր դիրքորոշումը Բաքվի նկատմամբ, որպեսզի կարողանա միջնորդի դեր ունենալ խաղաղության շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ Հաջիևի՝ ԱՄՆ-ի մոտեցումը, որը հնչեցրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ´Բրայենը, «հավասարակշռված չէր»:

Նշենք, որ ԱՄՆ-ը դատապարտել է ԼՂ-ում Բաքվի ռազմական ագրեսիան և դրան հետևած էթնիկ զտումը: