Վերջերս հրապարակված գիտական ​​վերլուծության համաձայն, անցած հոկտեմբերին Պերուի մայրաքաղաքի օդանավակայանում խորհրդավոր կերպով հայտնված երկու «այլմոլորակային մումիաները» միանգամայն երկրային ծագում ունեն, գրում է Reuters-ը։

Սարսափելի գտածոները Լիմայում կայացած մամուլի ասուլիսում փորձագետները նկարագրեցին որպես «մարդանման տիկնիկներ, որոնք, հավանաբար, պատրաստված են ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների մասերից»:

Հետազոտվել էր նաև երեքմատնանի ձեռքը, որը, ենթադրաբար, Պերուի Նասկա շրջանից է, փորձագետները բացառել են այլմոլորակային կյանքի հետ որևէ կապ:

«Դրանք այլմոլորակայիններ չեն։ Սրանք տիկնիկներ են, որոնք պատրաստված են այս մոլորակի կենդանիների ոսկորներից՝ միացված ժամանակակից սինթետիկ սոսնձով,- պատմել է Պերուի դատական ​​բժշկության և քրեագիտության ինստիտուտի հնագետ Ֆլավիո Էստրադան։- Սա ամբողջովին հորինված պատմություն է»։

«Արձանիկները» հայտնաբերվել են Լիմայի օդանավակայանում գտնվող DHL առաքման ծառայության գրասենյակում՝ ստվարաթղթե տուփի մեջ և հագցված են եղել մումիֆիկացված մարմինների նման։ Հետագայում որոշ լրատվամիջոցներ առաջ էին քաշել ենթադրություն հնարավոր այլմոլորակային ծագման մասին։