Ո՞ր սմարթֆոնների վրա այսօր իսկապես արժե գումար ծախսել: AnTuTu-ն կազմել է հեռախոսների վարկանիշ՝ հիմնված գնի եւ կատարողականության հարաբերակցության վրա, 2024 թվականի հունվարի դրությամբ։

280 դոլարից էժան սմարթֆոններ
280 դոլարից ցածր նիշայի առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են Redmi-ի սմարթֆոնները։ Լավագույն սմարթֆոն է ճանաչվել Redmi K70E-ը՝ 8/256 ԳԲ կոնֆիգուրացիայով, Dimensity 8300-Ultra պրոցեսորով։ Երկրորդ տեղում Redmi Note 12 Turbo-ն է՝ 8/256 ԳԲ հիշողությամբ (պրոցեսոր՝ Snapdragon 7+ Gen2), իսկ երրորդում՝ Redmi Note 12T Pro-ն՝ 12 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ֆլեշ հիշողությամբ կոնֆիգուրացիայով (պրոցեսոր՝ Dimensity 8200 Ultra) .

Ահա, թե ինչ տեսք ունի ամբողջ ցուցակը.

Redmi K70E, 8/256 ԳԲ հիշողություն
Redmi Note 12 Turbo, 8/256 ԳԲ հիշողություն
Redmi Note 12T Pro, 12/256 ԳԲ հիշողություն
OnePlus Ace Racing Edition, 12/256 ԳԲ հիշողություն
IQOO Neo7 SE, 12/256 ԳԲ հիշողություն
OnePlus Ace 2V, 12/256 ԳԲ հիշողություն
OPPO K10 5G, 8/128 ԳԲ հիշողություն
IQOO Z7, 8/256 ԳԲ հիշողություն
IQOO Z8, 8/256 ԳԲ հիշողություն
Redmi Note 13 Pro, 8/128 ԳԲ հիշողություն
280-ից 420 դոլար
280-ից 420 դոլար գնային միջակայքում լավագույն սմարթֆոն է ճանաչվել iQOO Neo9-ը՝ 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 256 ԳԲ ֆլեշ հիշողությամբ՝ հիմնված Snapdragon 8 Gen2-ի վրա։ Երկրորդ տեղում Redmi K70-ն է՝ 12/256 ԳԲ կոնֆիգուրացիայով, որը նույնպես հիմնված է Snapdragon 8 Gen2-ի վրա, իսկ երրորդում՝ Redmi K60 Ultra-ն՝ 16/256 ԳԲ կոնֆիգուրացիայով և Dimensity 9200+ պրոցեսորով։

Ամբողջ թոփն ունի հետևյալ տեսքը.

iQOO Neo9, 12/256 ԳԲ հիշողություն
Redmi K70, 12/256 ԳԲ հիշողություն
Redmi K60 Ultra, 16/256 ԳԲ հիշողություն
OnePlus Ace 3, 12/256 ԳԲ հիշողություն
Redmi K60, 12/256 ԳԲ հիշողություն
Realme GT5, 16/512 ԳԲ հիշողություն
iQOO Neo8, 12/256 ԳԲ հիշողություն
Honor X50 GT, 12/256 ԳԲ հիշողություն
Vivo S18, 8/256 ԳԲ հիշողություն
Honor 100, 12/256 ԳԲ հիշողություն
420-ից 560 դոլար
420-ից 560 դոլար գնային միջակայքում լավագույնն է ճանաչվել Redmi K70 Pro-ն՝ 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 256 ԳԲ ֆլեշ հիշողությամբ՝ հիմնված Snapdragon 8 Gen3-ի վրա։ Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Realme GT5 Pro-ն՝ 12/256 ԳԲ և Meizu 21-ը՝ 12/256 ԳԲ-ով նույն պրոցեսորով։

Ամբողջ ցուցակը.

Redmi K70 Pro, 12/256 ԳԲ հիշողություն
Realme GT5 Pro, 12/256 ԳԲ հիշողություն
Meizu 21, 12/256 ԳԲ հիշողություն
Vivo X90s, 12/256 ԳԲ հիշողություն
Xiaomi 13, 8/256 ԳԲ հիշողություն
IQOO 11S, 12/256 ԳԲ հիշողություն
OPPO Reno11 Pro 5G, 12/256 ԳԲ հիշողություն
Vivo S18 Pro, 12/256 ԳԲ հիշողություն
Honor 100 Pro, 16/512 ԳԲ հիշողություն
Honor Magic 5, 12/256 ԳԲ հիշողություն
560 դոլարից բարձր
Ամենաթանկ գնային նիշում (ավելի քան $560 գնով) լավագույն սմարթֆոն է ճանաչվել OnePlus 12-ը 12/256 ԳԲ կոնֆիգուրացիայով և Snapdragon 8 Gen3 պրոցեսորով։ Երկրորդ և երրորդ տեղերում են iQOO 12 Pro-ն՝ 16/256 ԳԲ-ով (նաև Snapdragon 8 Gen3) և Vivo X100 Pro-ն՝ 12/256 Գբ (Dimensity 9300):

Ամբողջ թոփը.

OnePlus 12, 12/256 ԳԲ հիշողություն
iQOO 12 Pro, 16/256 ԳԲ հիշողություն
Vivo X100 Pro, 12/256 ԳԲ հիշողություն
Xiaomi 14 Pro, 12/256 ԳԲ հիշողություն
Honor Magic 6, 12/256 ԳԲ հիշողություն
Vivo X90 Pro+, 12/256 ԳԲ հիշողություն
OnePlus 11, 16/256 ԳԲ հիշողություն
Xiaomi 13 Pro, 8/256 ԳԲ հիշողություն
Honor Magic 5 Pro, 12/256 ԳԲ հիշողություն
Huawei P60, 8/256 ԳԲ հիշողություն
Տպել | In English | На русском

Այս թեմայով
iPhone-ների վաճառքը 2024-ին կարող է զգալիորեն նվազել. ինչպե՞ս և ինչո՞ւ
iPhone 15 Pro-ի գնորդները դժգոհ են․ ի՞նչն է պատճառը
Ո՞րն ընտրել՝ Samsung Galaxy S24 Ultra, թե՞ iPhone 15 Pro Max․ համեմատություն
Սմարթֆոնների մեծ մասի մակերեսին մանրէներ կան․ ի՞նչ վտանգ են դրանք ներկայացնում և ինչպե՞ս խուսափել դրանից
Կինը փորձել է մարմնին ամրացրած 50 սմարթֆոն անցկացնել չինական սահմանը
Ո՞ր նշանները կարող են հուշել, որ սմարթֆոնը գաղտնալսվում է